ՊԱԼԱՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ` ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը հայտարարում է աշխատակիցների հավաքագրում հետևյալ թափուր պաշտոնների համար՝
- Որակավորման և կրթության համակարգող
- Որակավորման և կրթության մասնագետ
- Անդամակցության համակարգող
- Անդամակցության մասնագետ
- Գործավար
Փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնողական և կազմակերպված մասնագետների, որոնք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ներդնել Պալատի գործունեության և մասնագիտական համայնքի զարգացման գործում։
Յուրաքանչյուր պաշտոնի հիմնական գործառույթներին և թեկնածուներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից՝ «Թափուր պաշտոնների գործառույթներն ու պահանջները» փաստաթղթում։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները մինչև 25.10.2026 թ. կարող են ուղարկել՝
- ինքնակենսագրություն (CV),
- ցանկության դեպքում՝ կրթությունը և մասնագիտական որակավորումները հավաստող փաստաթղթեր։
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել info@caaa.am հասցեով։
Դիմելիս խնդրում ենք էլեկտրոնային նամակի թեմայում պարտադիր նշել այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը։
Մեկից ավելի պաշտոնների համար դիմելու դեպքում խնդրում ենք նամակում հստակ նշել բոլոր այն պաշտոնները, որոնց համար թեկնածուն ցանկանում է դիտարկվել։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Խնդրում ենք հայտարարությունը նաև փոխանցել այն անձանց, որոնց մասնագիտական փորձն ու կարողությունները, Ձեր կարծիքով, կարող են համապատասխանել նշված պաշտոններին։
Հավելված- Թափուր պաշտոնների գործառույթներն ու պահանջները