Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ արտագնա սեմինար 2026․ ոլորտի վերջին զարգացումները Աղվերանում

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը  2026 թվականի սեպտեմբերի 11–13-ին «Best Resort Aghveran»-ում կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) արտագնա սեմինար։

Եռօրյա սեմինարը մեկ հարթակում կհամախմբի պետական մարմինների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի և միջազգային մասնագիտական կազմակերպությունների առաջատար մասնագետներին։

Ուրախ ենք ներկայացնել սեմինարի հյուրերին և բանախոսներին՝

Էդուարդ Հակոբյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Արման Պողոսյան — ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ

Թաթուլ Մովսիսյան — Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ, «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Վրեժ Մխիթարյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Համլետ Սահակյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Արթուր Հարությունյան — Պալատի նախագահի տեղակալ, «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ կառավարող գործընկեր

Արամ Ասատրյան — KPMG Մերձավոր Արևելքի մասնագիտական պրակտիկայի դեպարտամենտի ղեկավար

Լեռնիկ Հարությունյան — Պալատի խորհրդի անդամ, ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ

Ավետիք Մովսիսյան — Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ

Ասանեթ Ալոյան — «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ՍՊԸ հարկային ծառայության ղեկավար

Արսեն Նազարյան — «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար

Արտակ Գրիգորյան — «Լումիվերս» ՓԲԸ ավտոմատացման ինժեներ և AI ուսուցիչ

Սեմինարի ամբողջական ծրագիրը, ժամանակացույցը և մանրամասն տեղեկատվությունը ներկայացված են կից տեղեկատվական գրքույկում։

Մասնակցության արժեքը

  • 180,000 ՀՀ դրամ՝ մեկ անձի համար՝ մեկտեղանոց համարում,
  • 270,000 ՀՀ դրամ՝ երկու անձի համար՝ երկտեղանոց համարում։

Մասնակցության արժեքը ներառում է՝

  • ՇՄԶ միջոցառումներին (11 ժամ) մասնակցություն,
  • գիշերակաց,
  • սնունդ և սուրճի ընդմիջումներ,
  • հանդիսավոր երեկո և ընթրիք,
  • տրանսպորտ (Երևան–Աղվերան–Երևան)։

Պալատի անդամները, ովքեր ունեն գործող ՇՄԶ մասնակցության փաթեթ, կօգտվեն արտոնյալ պայմաններից. սեմինարի մասնակցության վճարը նրանց համար կնվազեցվի՝ ՇՄԶ ժամաքանակը բազմապատկելով փաթեթի մեկ ժամի արժեքով։

Տեղերի քանակը սահմանափակ է, ուստի խնդրում ենք հնարավորինս շուտ հաստատել Ձեր մասնակցությունը՝ պատասխանելով սույն նամակին։ Գրանցումը կիրականացվի ըստ դիմումների ստացման հերթականության։

Սիրով սպասում ենք Ձեզ Աղվերանում։

Պալատ_Արտագնա սեմինար_Աղվերան_11-13.09.2026