ՇՄԶ արտագնա սեմինար 2026․ ոլորտի վերջին զարգացումները՝ Աղվերանում
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը 2026 թվականի սեպտեմբերի 11–13-ին «Best Resort Aghveran»-ում կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) արտագնա սեմինար։
Այս եռօրյա ձևաչափը մասնակիցներին հնարավորություն կտա համատեղել մասնագիտական գիտելիքների արդիականացումը, փորձի փոխանակումը և գործընկերային շփումները՝ հարմարավետ և արդյունավետ միջավայրում։
Սեմինարի ծրագրում նախատեսվում են ՖՀՄՍ-ներին, հարկային և մասնագիտական օրենսդրության արդիական փոփոխություններին, ինչպես նաև ոլորտի հրատապ հարցերին նվիրված ՇՄԶ միջոցառումներ, կլոր սեղան և պանելային քննարկումներ։
Սեմինարին որպես բանախոսներ և հյուրեր կմասնակցեն Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Հանրային վերահսկողության խորհրդի ներկայացուցիչներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ և միջազգային փորձագետներ։
Ստորև ներկայացվում են սեմինարի նախնական ծրագիրը և ժամանակացույցը։
Մասնակցության արժեքը
- 180,000 ՀՀ դրամ՝ մեկ անձ՝ մեկտեղանոց համարում,
- 270,000 ՀՀ դրամ՝ երկու անձ՝ երկտեղանոց համարում։
Մասնակցության արժեքը ներառում է՝
- ՇՄԶ միջոցառումներին (11 ժամ) մասնակցություն,
- գիշերակաց,
- սնունդ և սուրճի ընդմիջումներ,
- տրանսպորտ (Երևան–Աղվերան–Երևան)։
Պալատի անդամները, ովքեր ունեն գործող ՇՄԶ մասնակցության փաթեթ, կօգտվեն արտոնյալ պայմաններից. եռօրյա սեմինարի մասնակցության վճարը նրանց համար կնվազեցվի՝ ՇՄԶ ժամաքանակը բազմապատկելով փաթեթի մեկ ժամի արժեքով։
Տեղերի քանակը սահմանափակ է, ուստի խնդրում ենք հնարավորինս շուտ հաստատել Ձեր մասնակցությունը։ Գրանցումը կիրականացվի ըստ դիմումների ստացման հերթականության։
Վստահ ենք, որ այս միջոցառումը կդառնա ոչ միայն արդյունավետ մասնագիտական վերապատրաստման, այլև փորձի փոխանակման, նոր համագործակցությունների և գործընկերային շփումների արժեքավոր հարթակ։