Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Նոր հնարավորություն Պալատի որակավորման ծրագրի մասնակիցների համար․ ՇՄԶ դասընթացներ արտոնյալ պայմաններով

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհուրդը կարևոր որոշում է կայացրել՝ ընդլայնելով Պալատի որակավորման ծրագրի մասնակիցների համար նախատեսված հնարավորությունները։

Պալատի խորհրդի 2026 թվականի հունիսի 25-ի N 15-Լ որոշմամբ Պալատի որակավորման ծրագրի դասընթացի մասնակցին ընձեռվել է հնարավորություն մասնակցելու Պալատի շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացներին նույն՝ առավել մատչելի պայմաններով, որոնք գործում են Պալատի անդամների համար։

Այսուհետ մասնակիցը կարող է ընտրել առավել հարմար տարբերակը՝

  •   1 ժամ դասընթաց – 6,000 ՀՀ դրամ
  • 20 ժամ դասընթացների տարեկան փաթեթ – 72,000 ՀՀ դրամ
  • 40 ժամ դասընթացների տարեկան փաթեթ – 120,000 ՀՀ դրամ

ՇՄԶ դասընթացները հնարավորություն են տալիս շարունակաբար թարմացնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ օրենսդրական և մասնագիտական վերջին փոփոխություններին, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը և զարգացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից հաշվապահի և աուդիտորի մասնագիտական գործունեության համար։

Վստահ ենք, որ այս նոր հնարավորությունը կդառնա ևս մեկ կարևոր քայլ Պալատի որակավորման ծրագրի դասընթացի մասնակցի  մասնագիտական աճի և ապագա անդամակցության ճանապարհին: