Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հարցում ԵԱՏՄ միասնական աուդիտորական շուկայում աշխատելու հետաքրքրվածության վերաբերյալ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ միասնական աուդիտորական շուկայի ձևավորման համաձայնագրի կողմ, որի նպատակն է ԵԱՏՄ միասնական աուդիտորական շուկայի ստեղծումը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը նախաձեռնել է հարցում՝ «ԵԱՏՄ միասնական աուդիտորական շուկայի պայմաններում աշխատելու ՀՀ աուդիտորական կազմակերպությունների հետաքրքրվածության և պատրաստակամության գնահատում» թեմայով։

Հարցման նպատակն է գնահատել ՀՀ աուդիտորական կազմակերպությունների հետաքրքրվածությունը, առկա հնարավորություններն ու պատրաստվածության մակարդակը՝ ԵԱՏՄ միասնական աուդիտորական շուկայում գործունեություն ծավալելու տեսանկյունից։

Խնդրում ենք հատկացնել մի քանի րոպե և մասնակցել հարցմանը՝ լրացնելով կից հարցաթերթիկը։ Ձեր պատասխանները կարևոր ներդրում կլինեն ոլորտի զարգացման և հետագա նախաձեռնությունների մշակման համար։

Հարցումը հետևյալ հղմամբ. https://forms.gle/b9eodxfR2SMbDye37

Շնորհակալություն համագործակցության համար։