Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ նիստը 14.04.2026

2026թ․ ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական  նիստը։

Նիստը նախագահում էր  Պալատի խորհդի անդամ, ՀԱԵԽ նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստի ընթացքում հաստատվեցին ՀԱԵԽ Կրթության և Մասնագիտական էթիկայի հանձնաժողովների 2025թ. գործունեության հաշվետվությունները և  2026 թ. գործունեության տարեկան ծրագրերը, Մասնագիտական էթիկայի և Թվային տնտեսության պայմաններում հաշվապահական հաշվառման և աուդիտի վերափոխման հանձնաժողովի անհատական կազմերի փոփոխության վերաբերյալ որոշումները:

ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էր նաև Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը:

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները: