Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ նիստը 07.07.2026

2026թ․ հուլիսի 7-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական  նիստը։

Oրակարգում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների և Մասնագիտական էթիկայի հանձնաժողովների անհատական կազմերում փոփոխությունների  հաստատումն էր, ինչպես նաև ընթացիկ այլ հարցերի քննարկումը:

ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի նախագահ Թաթուլ Մովսիսյանը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները: