Խորհրդի նիստ N9
Ս.թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամների անդամակցությունը դադարեցնելու, Պալատին անդամակցելու համար դիմած կազմակերպությանը Պալատի անդամ ընդունելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-04-07