Ս.թ. մարտի 31-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի անդամի անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումները: Քննարկվեցին նաև Պալատի անդամների ՇՄԶ կարգի լրացման, որակի արտաքին գնահատման գործընթացում փաստաթղթերի պահպանման վերաբերյալ հարցերը:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-03-31