Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N6

Ս.թ. մարտի 23-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում քննարկվեց Պալատի անդամների արձագանքը «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի վերաբերյալ, որի արդյունքում ձևավորված դիրքորոշումը որոշվեց ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: