Խորհրդի նիստ N5
Ս.թ. մարտի 17-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի, Պալատի որակավորման հանձնաժողովի 2025թ. տարեկան գործունեության հաշվետվությունները, նախնական քննարկվեց օրենքների փոփոխությունների շրջանառության մեջ դրված նախագծերի փաթեթը, ինչպես նաև քննությունների կազմակերպման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-03-17