Խորհրդի նիստ N23
Ս.թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ, «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի Հարկային և իրավական այլ հարցերի, ինչպես նաև Պալատի անդամակցության, Պալատի Աուդիտորական գործունեության հանձնաժողովների 2027թ. տարեկան գործունեության ծրագրերը հաստատելու, Պալատի փետրվարի 25-ի N 2-L որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու, Պալատի 2027թ. արտաքին գնահատման կազմակերպությունների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին որոշումները:
Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-11-24