Խորհրդի նիստ N22
Ս.թ. նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ, «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի կանոնադրությունում փոփոխություն կատարելու, նույն հանձնաժողովի անհատական կազմը համալրելու, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի 2027թ. տարեկան գործունեության ծրագիրը հաստատելու, Պալատի անդամի անդամակցությունը դադարեցնելու, Պալատի անդամ աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ ԿՊՄ կիրառելու մասին որոշումները:
Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-11-12