Խորհրդի նիստ N21
Ս.թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ, «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, աուդիտորի որակավորման դիմումը մերժելու, Պալատի խորհրդի փետրվարի 25-ի N 2-L որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու, Պալատի անդամ «ՔեյԷմՋի Քոնսալթինգ» ՍՊԸ աուդիտորական կազմակերպության նկատմամբ ԿՊՄ կիրառելու մասին որոշումները:
Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-10-29