Խորհրդի նիստ N20
Ս.թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, փորձագետ հաշվապահի որակավորման դիմումը մերժելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, փորձագետ հաշվապահի անդամակցությունը դադարեցնելու և որպես աուդիտոր անդամ ընդունելու, Պալատի Անդամակցության հանձնաժողովի անդամի, Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի անդամի և նախագահի լիազորությունները դիմումի համաձայն դադարեցնելու, Պալատի գործադիր տնօրեն հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշումները:
Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-10-22