Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N18

Ս.թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի որակավորման քննությունների նյութերի պահպանման, արխիվացման և ոչնչացման կարգը հաստատելու մասին որոշումները:

Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-09-29