Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N15

Ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի 2026–2029 թվականների զարգացման հայեցակարգային ուղղությունները և 2026 թվականի առաջնահերթ գործողությունների ծրագիրը, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու  մասին որոշումները: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի բարելավման հարցեր։

Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-07-10