Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N11

Ս.թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի 2025թ. տարեկան գործունեության հաշվետվությանը ինչպես նաև 2025թ. գույքի օգտագործման հաշվետվությանը հավանություն տալու և  հերթական ժողովի հաստատմանը ներկայացնելու  մասին որոշումները:  Հաստատվեցին նաև Պալատի 2025թ.տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-05-14