Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Ս.թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում ներկայացվեց Պալատի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դիմումը և խորհրդի նոր կազմը, հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի խորհրդի 30.08.22թ. N22-Լ որոշման փոփոխությունը հաստատելու, Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովի 2025թ. տարեկան գործունեության հաշվետվությունը ինչպես նաև Պալատի գործադիր տնօրենի տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատելու, Պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու, Պալատի անդամ աուդիտորական կազմակերպության նկատմամբ ԿՊՄ կիրառելու մասին որոշումները:

Խորհրդի նոր կազմի վերաբերյալ հայտարարությունը հասնանելի է Պալատի կայքում՝  caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նախագահ/Հայտարարություն, որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-04-27