Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N 16

Ս.թ. հուլիսի 28-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի փորձագետ հաշվապահի անդամակցությունը դադարեցնելու և որպես աուդիտոր անդամ անդամակցելու, Պալատի Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովին անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումները: Նիստի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Հաշվապահների միջազգային դաշնության անդամակցության պարտավորությունների թարմացումները,  ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի ազգային ռազմավարության իրագործման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները:

Խորհրդի որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2026-07-28