ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 29.04.2026
2026թ․ ապրիլի 29-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։
Oրակարգում կառույցի որոշ հանձնաժողովների կազմերի փոփոխությանը, ԵԱՏՄ միասնական աուդիտորական շուկայի պայմաններում աշխատելու, աուդիտորական կազմակերպությունների հետաքրքրությունն ու պատրաստակամությունը գնահատելու նպատակով աուդիտորական կազմակերպությունների շրջանում հարցում անցկացնելու, Աուդիտորական գործունեության ստանդարտացմանը և մասնագիտական էթիկայի հանձնաժողովի 2026թ. աշխատանքային ծրագրի քննարկմանը վերաբերող հարցերն էին:
Նիստին մասնակցում էին Պալատի խորհրդի անդամ Թաթուլ Մովսիսյանը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ԵԱՏՄ ԱԽՄ անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան) մասնագիտացված կառույցները։