ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը հայտարարում է Գլխավոր հաշվապահի հաստիքի համալրման մրցույթ։
Պաշտոնի հիմնական նպատակը
Կազմակերպել և վերահսկել Պալատի հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվողականությունը՝ ՀՀ օրենսդրությանը և ստանդարտներին համապատասխան։
Հիմնական պարտականություններ.
Կազմակերպել և վերահսկել հաշվապահական հաշվառումը։
Պատրաստել և ներկայացնել ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվետվությունները։
Վերահսկել բյուջեի կատարումը և ֆինանսական կարգապահությունը։
Համակարգել աշխատավարձերի և հարկերի հաշվարկն ու վճարումները։
Ապահովել արտաքին աուդիտի գործընթացի պատշաճ իրականացումը։
Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը։
Գնահատել և վերահսկել ֆինանսական ռիսկերը։
Աշխատավարձ՝ 580,000 ՀՀ դրամ:
Հետաքրքրված թեկնածուները խնդրում ենք ինքնակենսագրությունը (CV) ուղարկել՝ info@caaa.am էլեկտրոնային հասցեին մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։
Եթե ունեք համապատասխան մասնագիտական փորձ , սպասում ենք Ձեր ինքնակենսագրությանը։