Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատումն իրականացնող իրավասու աուդիտորական կազմակերպությունների ցանկը

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 970-Ն որոշմամբ սահմանվել են բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը օրենքով նախատեսված դեպքերում գնահատումն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները։

Որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ գնահատումն իրավունք ունեն իրականացնելու միայն այն աուդիտորական կազմակերպությունները, որոնց գնահատմանը նախորդող տարվա աուդիտորական ծառայություններից ստացված հասույթը գերազանցել է 250 մլն դրամը:

Ստորև ներկայացված է աուդիտորական կազմակերպությունների ցանկը, որոնց 2025թ աուդիտորական ծառայություններից ստացված հասույթը գերազանցել է 250 մլն դրամը.

  1. «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ
  2. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ
  3. «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ
  4. «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ
  5. «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ
  6. «ՓրայսութերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ

Ուշադրություն. Վերոնշյալ ցանկի հրապարակումը կատարվել է բացառապես ՀՀ կառավարության N 970-Ն որոշման պահանջների կատարման նպատակով և հանդիսանում է որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ցանկը։