Արտաքին գնահատման փաստաթղթերի հավաքագրման և պահպանման ծրագրի մշակման մրցույթ
Արտաքին գնահատման փաստաթղթերի հավաքագրման և պահպանման ծրագրի մշակման մրցույթ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը աուդիտորական ծառայությունների որակի հսկողության արտաքին գնահատման գործընթացում փաստաթղթերի հավաքագրման, փոխանցման և պահպանման էլեկտրոնային աշխատանքային հարթակի մշակման և ներդրման համար հայտարարում է մրցույթ: Ծրագիրը պետք է ապահովի.
օգտվողների հասանելիության տարբեր մակարդակներ և ժամկետներ,
տեղադրված տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից, փոփոխումից և ջնջումից,
տարբերակների կառավարում (versioning) և յուրաքանչյուր գործողության գրանցում,
փաստաթղթերի փոխանցման դեպքում էլ. փոստով ծանուցում և նյութերի արխիվացում:
Ընտրությունը կատարվում է նվազ գնային առաջարկի հիման վրա: Հետաքրքրված անձինք կարող են իրենց գնային առաջարկը ներկայացնել էլ. հասցեին՝ info@caaa.am մինչև 2026թ.նոյեմբերի 22-ը: