Որակավորման դասընթացների սկիզբ
Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:
Ծրագրում ներառված առարկաներն են.
- Ֆինանսական հաշվառման հիմունքներ
- Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
- Իրավագիտության հիմունքներ
- ՀՀ հարկային օրենսդրություն
- Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Աուդիտ և ներքին վերահսկողություն
Առաջին 6 առարկաների քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ստանում եք ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության պարագայում, իսկ բոլոր 7 քննությունները հաջողությամբ հանձնելու արդյունքում՝ որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում:
Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, շաբաթական մեկ անգամ, երեկոյան ժամերին:
Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:
Յուրաքանչյուր առարկայի դասընթացի վճարը՝ 90 000 ՀՀ դրամ է:
Առաջին 4 առարկաների յուրաքանչյուրի քննության վճարը՝ 30 000 ՀՀ դրամ է, իսկ հաջորդ 3 առարկաների յուրաքանչյուրի քննության վճարը 40 000 ՀՀ դրամ:
Գրանցման վերջնաժամկետն է 2022թ.-ի սեպտեմբերի 15-ը:
Դասընթացները նախատեսվում են սկսել 2022թ.-ի սեպտեմբերի 19-ից:
Պալատի որակավորման դասընթացներին մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցված է),
- անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
- դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:
Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի Էլ.փոստին info@caaa.am, caa.chamber.armenia@gmail.com ՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:
Առձեռն հանձնելու համար գրասենյակի հասցեն է ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:
Մեր հաշվեհամարի տվյալներն են.
Կոնվերս բանկ ՓԲԸ՝
1930044007380100
ՀՎՀՀ02537979
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ:
Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել.
Հեռ՝. (010) 23 71 02 (ն. 101, 105, 106), (077) 24-91-78
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝
Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…
Ներբեռնել ֆայլը՝ Դիմումի ձև :