Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման դասընթաց-«Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների, կազմակերպում է `

«Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք»

որակավորման դասընթացը:

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի որակավորման քննություններին նախապատրաստող դասընթացները ստացել են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության ծրագրերի երաշխավորում, որի համաձայն դասընթացի մասնակիցը կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից:

Դասընթացի  տևողությունը 40 ժամ է, սովորաբար շաբաթական՝ մեկ անգամ, երեկոյան ժամերին:

Դասերը կազմակերպվում են կամ առկա, կամ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:

Դասընթացի վճարը՝ 108 000 ՀՀ դրամ է:

Գրանցման վերջնաժամկետն է 2026թ.-ի մարտի 21-ը:

Որակավորման դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է՝

  1. Սեղմել Գրանցվել հիմա կոճակը:
  2. Բացված պատուհանիկում լրացնել Անուն/Ազգանուն/Հայրանուն (հայատառ), էլեկտրոնային հասցե, կցել Դիմում հայտը և Անձը հաստատող փաստաթուղթը, այնուհետև սեղմել Գրանցում կոճակը, որից հետո կհայտնվեք վճարման էջում:
  3. Վճարման էջում անհրաժեշտ է լրացնել Ձեր բանկային քարտի տվյալները և կատարել վճարումը:

Դասընթացը գնելուց հետո Դուք արդեն համարվում եք գրանցված դասընթացին:

Եթե առաջանան տեխնիկական խնդիրներ, որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում կարող եք ներբեռնել Դիմում-հայտը Պալատի կայքից՝ caaa.am , քայլերի հետևյալ հաջորդականությամբ Գրադարան/Պալատի իրավական ակտեր/Այլ/Որակավորման դասընթացի մասնակցության դիմում-հայտ, լրացնել և ուղարկել Պալատի էլ. հասցեին՝ qualification@caaa.am , կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:  

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝

Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր մասնագիտական առաջընթացը…