Որակավորման դասընթաց-«Ֆինանսական կառավարում»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների, կազմակերպում է `
«Ֆինանսական կարավառում»
որակավորման դասընթացը:
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի որակավորման քննություններին նախապատրաստող դասընթացները ստացել են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության ծրագրերի երաշխավորում, որի համաձայն դասընթացի մասնակիցը կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից:
Դասընթացի տևողությունը 40 ժամ է, սովորաբար շաբաթական՝ մեկ անգամ, երեկոյան ժամերին:
Դասերը կազմակերպվում են կամ առկա, կամ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:
Դասընթացի վճարը՝ 108 000 ՀՀ դրամ է:
Գրանցման վերջնաժամկետն է 2026թ.-ի մարտի 21-ը:
Որակավորման դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է՝
- Սեղմել Գրանցվել հիմա կոճակը:
- Բացված պատուհանիկում լրացնել Անուն/Ազգանուն/Հայրանուն (հայատառ), էլեկտրոնային հասցե, կցել Դիմում հայտը և Անձը հաստատող փաստաթուղթը, այնուհետև սեղմել Գրանցում կոճակը, որից հետո կհայտնվեք վճարման էջում:
- Վճարման էջում անհրաժեշտ է լրացնել Ձեր բանկային քարտի տվյալները և կատարել վճարումը:
Դասընթացը գնելուց հետո Դուք արդեն համարվում եք գրանցված դասընթացին:
Եթե առաջանան տեխնիկական խնդիրներ, որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում կարող եք ներբեռնել Դիմում-հայտը Պալատի կայքից՝ caaa.am , քայլերի հետևյալ հաջորդականությամբ Գրադարան/Պալատի իրավական ակտեր/Այլ/Որակավորման դասընթացի մասնակցության դիմում-հայտ, լրացնել և ուղարկել Պալատի էլ. հասցեին՝ qualification@caaa.am , կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝
Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր մասնագիտական առաջընթացը…