Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման դասընթաց — «Ֆինանսական հաշվառման հիմունքներ»

Ժամանակացույց:  15 Սեպտեմբերի 2023
Տևողությունը:  40 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների, կազմակերպում է `

«Ֆինանսական հաշվառման հիմունքներ»

որակավորման դասընթացը:

 

Դասընթացի  տևողությունը 40 ժամ է, սովորաբար շաբաթական՝ մեկ անգամ, երեկոյան ժամերին:

Դասերը կազմակերպվում են կամ առկա, կամ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:

Դասընթացի վճարը՝ 108 000 ՀՀ դրամ է:

Գրանցման վերջնաժամկետն է 2023թ.-ի սեպտեմբերի 15-ը:

 

Որակավորման դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է՝

 

  1. Սեղմել Գրանցվել հիմա կոճակը:
  2. Բացված պատուհանիկում լրացնել Անուն/Ազգանուն/Հայրանուն (հայատառ), էլեկտրոնային հասցե, կցել Դիմում հայտը և Անձը հաստատող փաստաթուղթը, այնուհետև սեղմել Գրանցում կոճակը, որից հետո կհայտնվեք վճարման էջում:
  3. Վճարման էջում անհրաժեշտ է լրացնել Ձեր բանկային քարտի տվյալները և կատարել վճարումը:

Դասընթացը գնելուց հետո Դուք արդեն համարվում եք գրանցված դասընթացին:

 

Եթե առաջանան տեխնիկական խնդիրներ, որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում կարող եք ներբեռնել Դիմում-հայտը Պալատի կայքից՝ caaa.am , քայլերի հետևյալ հաջորդականությամբ Գրադարան/Պալատի իրավական ակտեր/Այլ/Որակավորման դասընթացի մասնակցության դիմում-հայտ, լրացնել և ուղարկել Պալատի էլ. հասցեին՝ info@caaa.am, caa.chamber.armenia@gmail.com , կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորագրի պատճենները:

 

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝

Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…