ՇՄԶ-«Խմբի ֆինանսական հաշվետվությունների աուդիտների հիմնական փոփոխությունները՝ վերանայված ԱՄՍ 600-ի համաձայն»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Խմբի ֆինանսական հաշվետվությունների աուդիտների հիմնական փոփոխությունները՝ վերանայված ԱՄՍ 600-ի համաձայն»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի անդամ, FCCA, «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ-ի աուդիտի տնօրեն
Ելենա Ադամյանը
Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 23-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 24-91-78 /207/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ