Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Որակի վերահսկողություն»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Որակի վերահսկողություն»

թեմայով:

Դասընթացը վարելու է Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ

Էմիլ Վասիլյանը

Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 18:30-ից մինչև 20:30,  հեռավար:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ Մասնակիցների առավելագույն քանակը 100 է:

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14,400 /տասնչորս հազար չորս հարյուր /ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12,000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

 

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 11-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ