ՇՄԶ-«Որակի վերահսկմանն առնչվող խնդիրների քննարկում»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման միջոցառում/քննարկում`
«Որակի վերահսկմանն առնչվող խնդիրների քննարկում»
թեմայով:
Աուդիտորական կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչնեևրի հետ քննարկումը կազմակերպվում է Պալատի որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի նախագահ՝ Դավիթ Եդիգարյանի գլխավորությամբ:
Քննարկումը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 16:00-ից մինչև 18:00, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:
Հեռավար գրանցման դեպքում, կտրամադրվի նաև միացման հղումը։
Քննարկմանը գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 18-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/: