ՇՄԶ-«Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները՝ Օրենսգքրի և կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակներում, հիմնական դրույթների ներկայացում և քննարկում (այդ թվում՝ հարց ու պատասխանի ձևաչափով)»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները՝ Օրենսգքրի և կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակներում, հիմնական դրույթների ներկայացում և քննարկում (այդ թվում՝ հարց ու պատասխանի ձևաչափով)»
թեմայով:
Դասընթացը վարելու է հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական)
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 27-ին ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 26-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ