ՇՄԶ — «Ոչ ռեզիդենտների եկամուտներից շահութահարկ»
Ժամանակացույց: 16 Սեպտեմբերի 2022 - 18:30
Տևողությունը: 3 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ՀՀ հարկային օրենսգրքի և կրկնակի հարկումը բացառող և (կամ) հարկերի վճարումից խուսափումը կանխող համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտների եկամուտներից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման ընթացակարգերը»
թեմայով:
Դասընթացը վարելու է hարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 15-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ