ՇՄԶ — «Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացվող եկամուտներից շահութահարկ»
Ժամանակացույց: 17 Նոյեմբերի 2022 - 06:30
Տևողությունը: 3 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացվող եկամուտներից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման ընթացակարգեր, կրկնակի հարկումը բացառող և հարկերի վճարումից խուսափումը կանխող համաձայնագրերի կիրառման հիմնական ընթացակարգեր, ՀՀ-ում ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման դրամական (փողային) գնանշման և դրանց վճարման ընթացակարգեր»
թեմայով:
Դասընթացը վարելու է հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական)
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 լսարան:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:
Դասընթացը կազմակերպվելու է մինչև 30 հոգանոց խմբով:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 16-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ