ՇՄԶ-«Վարչարարության և վարչական դատավարության իրավական հիմքերի փոփոխությունները և դրանց ազդեցությունը տնտեսության կառավարման ոլորտում»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Վարչարարության և վարչական դատավարության իրավական հիմքերի փոփոխությունները և դրանց ազդեցությունը տնտեսության կառավարման ոլորտում»
թեմայով:
Դասընթացը վարելու է ԵՊՀ-ի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Էմ Ջի Էմ Փարտներս իրավաբանական ընկերության նախագահի խորհրդական
Գևորգ Դանիելյանը
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի մարտի 28-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար տարբերակով:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մարտի 27-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ