ՇՄԶ-Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները-նախատեսվող փոփոխություններով
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է
շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց `
«Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները-նախատեսվող փոփոխություններով»
թեմայով:
Դասընթացը վարելու են ՀՀ Պեկ տրանսֆերային գնագոյացման և հարկային բաժնի ղեկավար Նաիրուհի Ավետիսյանը և
ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանը:
Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և 15-ին, ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ,610 սենյակում:
Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 24 000 /քսանչորս հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի
20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 13-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել
Պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101/:
Պալատի կողմից կազմակերպվող վճարովի ՇՄԶ դասընթացներին մասնակցության դեպքում Պալատի անդամը կարող է յուրաքանչյուր 5-րդ դասընթացին մասնակցել անվճար:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ