ՇՄԶ – «Տնտեսական իրավունքի նորմերի խախտման համար իրավական պատասխանատվության հիմքերը, կարգը և տեսակները»
Ժամանակացույց: 18 Հոկտեմբերի 2022 - 18:30
Տևողությունը: 2 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Տնտեսական իրավունքի նորմերի խախտման համար իրավական պատասխանատվության հիմքերը, կարգը և տեսակները»
թեմայով:
Դասընթացը վարելու է ԵՊՀ-ի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան
Գևորգ Դանիելյան
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբեր 18-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար տարբերակով:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10000 /տասը հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 17-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ