ՇՄԶ-Շահութահարկ
Ժամանակացույց: 16 Փետրվարի 2022, 17 Փետրվարի 2022
Տևողությունը: 5 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Շահութահարկ»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Լեռնիկ Հարությունյանը
Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 16-ին և 17-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 սենյակում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 15-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը և/կամ ՀԳԳՀ-ն.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ