ՇՄԶ-«Շահութահարկ, հարց և պատասխան»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում
է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Շահութահարկ, հարց և պատասխան»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և
ընթացակարգերի վարչության պետ
Լեռնիկ Հարությունյանը
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 14-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3
հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա , այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 21 600 /քսանմեկ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ: Պալատի
անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 18 000 /տասնութ հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ
ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին
մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած
թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև օգոստոսի 13-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի
միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077
249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ ՀԿ
Հ/Հ 1930044007380100
Կոնվերս Բանկ ՓԲԸ