Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-Ռիսկերի գնահատման ընթացակարգեր

Ժամանակացույց:  20 Ապրիլի 2022 - 18:30
Տևողությունը:  2 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Ռիսկերի գնահատման ընթացակարգեր»
թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ

Էմիլ Վասիլյանը

 

 

 

 

 Դասընթացը տեղի  կունենա 2022 թվականի ապրիլի 20-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, առցանց տարբերակով:

Դասընթացին կարող եք մասնակցել  միայն հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12  000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 19  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ