ՇՄԶ — «Հետաձգված հարկերի հաշվառումը – ՀՀՄՍ 12 Շահութահարկեր»
Ժամանակացույց: 4 Ապրիլի 2023 - 18:30
Տևողությունը: 2.5 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Հետաձգված հարկերի հաշվառումը – ՀՀՄՍ 12 Շահութահարկեր»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անդամ
Ավետիք Մովսիսյանը
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 4-ին ժամը 18:30-ից մինչև 21:00, հեռավար:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18,000 /տասնութ հազար /ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15,000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 2-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ