ՇՄԶ — «Ռիսկերի գնահատման ընթացակարգեր»
Ժամանակացույց: 30 Մարտի 2023 - 18:30
Տևողությունը: 2 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ռիսկերի գնահատման ընթացակարգեր.ներքին հսկողության համակարգի բաղադրիչները, դրանց գնահատումն ու փաստաթղթավորումը, աուդիտորի արձագանքը գնահատված ռիսկերին»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ
Էմիլ Վասիլյան
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի մարտի 30-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14,400 /տասնչորս հազար չորս հարյուր/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12,000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մարտի 29-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ