ՇՄԶ-«Փոխառության ծախսումներ»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Փոխառության ծախսումներ»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի խորհրդի անդամ, «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ տնօրեն
Հովհաննես Պետրոսյանը
Եռօրյա դասընթացը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 5-ից մինչև մայիսի 7-ը ժամը 16:00-ից մինչև 18:00, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ, 608 լսարան:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։
Եռօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 43 200 /քառասուներեք հազար երկու հարյուր /ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 36 000 /երեսունվեց հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել 20 ժամ ընդհանուր տևողությամբ ՇՄԶ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել 40 ժամ ընդհանուր տևողությամբ ՇՄԶ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 4-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Խնդրում ենք դասընթացի գրանցման ժամանակ նշել մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ