Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Փողերի լվացման և ահաբեկչությունների ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները հաշվապահության ոլորտում, միջազգային պատժամիջոցները»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Փողերի լվացման և ահաբեկչությունների ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները հաշվապահության ոլորտում, միջազգային պատժամիջոցները»

թեմայով:

Դասընթացը վարելու է «Էյ Բի Փարթներս» ընկերության ավագ խորհրդատու

Տաթևիկ Կարապետյանը

Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 27-ին  ժամը 18:30-ից մինչև 20:00, հեռավար:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 10 800 /տասը հազար ութ հարյուր / ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 9 000 /ինը հազար / ՀՀ դրամ:

 

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 26-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ