ՇՄԶ-«ՓՄԿ ՖՀՄՍ առանձնահատկությունները՝ ներառյալ 2025թ.-ի փոփոխությունները և ՖՀՄՍ 19 – Հանրային հաշվետվողականություն չունեցող դուստր ընկերությունների բացահայտումները»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«ՓՄԿ ՖՀՄՍ առանձնահատկությունները՝ ներառյալ 2025թ.-ի փոփոխությունները և ՖՀՄՍ 19 – Հանրային հաշվետվողականություն չունեցող դուստր ընկերությունների բացահայտումները»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ
Ավետիք Մովսիսյանը
Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 20-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 19-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ