ՇՄԶ-«Նախորդ դասընթացներին ներկայացված ոչ ռեզիդենտների հարկման ընթացակարգերի ամփոփում (այդ թվում՝ հարց ու պատասխան ձևաչափով): Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի հիմնական դրույթների ներկայացում և քննարկում»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Նախորդ դասընթացներին ներկայացված ոչ ռեզիդենտների հարկման ընթացակարգերի ամփոփում (այդ թվում՝ հարց ու պատասխան ձևաչափով): Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի հիմնական դրույթների ներկայացում և քննարկում»
թեմայով:
Դասընթացը վարելու է հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական)
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 608 լսարան:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 16-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ