Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«ISQM1- Որակի կառավարման միջազգային ստանդարտն 1»

 

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ISQM 1 – Որակի կառավարման միջազգային ստանդարտ 1»

թեմայով:

Դասընթացը վարելու են փորձառու մասնագետ, Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ Էմիլ Վասիլյանը և Գրանթ Թորնթոն ՓԲԸ աուդիտի ավագ մենեջեր, FCCA Լիլիթ Մայիլյանը:

Երկօրյա դասընթացը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ին և 29-ին, ժամը 18:30-ից մինչև 20:30,  հեռավար տարբերակով:

Դասընթացի վերջում մասնակիցներին տրամադրվելու է Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի կողմից մշակված փաստաթուղթ, որի հիման վրա աուդիտորական կազմակերպությունները պետք է մշակեն «ISQM 1 – Որակի կառավարման միջազգային ստանդարտ 1»-ը բավարարելու համար անհրաժեշտ ընթացակարգերը:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 28 800 /քսանութ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 24 000 /քսանչորս հազար/ ՀՀ դրամ: 

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 28 -ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ