Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ — Հաճախորդի և առաջադրանքի ընդունում

Ժամանակացույց:  22 Փետրվարի 2022 - 18:30
Տևողությունը:  2 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական

ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց `

«Հաճախորդի և առաջադրանքի ընդունում»

  թեմայով:

Դասընթացը վարելու է Պալատի որակի պահանջների պահպանման գնահատման հանձնաժողովի նախագահ՝

  Դավիթ Եդիգարյանը

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի  22-ին ժամը 18:30-ից մինչև 20:30Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 սենյակում:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում  12 000 /տասներկու  հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10 000 /տաս  հազար/ ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 21-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով
դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com ,  հեռախոս 077 249178, 23-71-02 /101/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ