Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ – «Հարկային հսկողություն»

Ժամանակացույց:  15 Նոյեմբերի 2022 - 18:30
Տևողությունը:  3 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Հարկային հսկողություն»
թեմայով:

Դասընթացը վարելու է ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ

Մկրտիչ Մկրտչյանը

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-ին  ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 602 լսարան:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:

Դասընթացը կազմակերպվելու է մինչև 30 հոգանոց խմբով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի  14-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ