Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման փաստի և դրանց նկատմամբ շահութահարկի հաշվարկման համապատասխան տոկոսադրույքների կիրառումը, ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտների նկատմամաբ շահութահարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հնարավոր ընթացակարգերը, կրկնակի հարկումը բացառող և հարկերի վճարումից խուսափումը կանխող համաձայնագրերի կիրառման ընդհանուր ընթացակարգերը»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման փաստի և դրանց նկատմամբ շահութահարկի հաշվարկման համապատասխան տոկոսադրույքների կիրառումը, ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտների նկատմամաբ շահութահարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հնարավոր ընթացակարգերը, կրկնակի հարկումը բացառող և հարկերի վճարումից խուսափումը կանխող համաձայնագրերի կիրառման ընդհանուր ընթացակարգերը»

թեմայով:

Դասընթացը վարելու է հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական)

Հովհաննես Յանիկյանը 

Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 29-ին  ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Խնդրում ենք դասընթացի գրանցման ժամանակ նշել մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 28-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ